«Մադրիդի Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ կարող էր փոխել խաղային համարը։
Սակայն, բրազիլացին հրաժարվեց դա անել սնահավատության պատճառով, քանի որ 2022 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչում գոլ խփեց «Լիվերպուլին» (1-0)՝ ելույթ ունենալով 20 համարով։
Սպասվում է, որ ամռանը մադրիդյան ակումբը Վինիսիուսին կառաջարկի վերցնել 7-րդ կամ 11-րդ համարը։ Էդեն Ազարը և Մարկո Ասենսիոն մրցաշրջանի վերջում կարող են հեռանալ «Մադրիդի Ռեալից»։