Հայտնի է դարձել, թե ում է քվեարկել Լիոնել Մեսսիին FIFA The Best-ի ժամանակ

Հայտնի է դարձել, թե ում է քվեարկել Լիոնել Մեսսիին FIFA The Best-ի ժամանակ։

FIFA The Best-ի քվեարկության ժամանակ Արգենտինայի հավաքականի ավագը առաջին տեղում է դրել ՊՍԺ-ի իր թիմակից Նեյմարին (Բրազիլիայի հավաքական):

Մեսսին երկրորդ տեղը զիջել է մեկ այլ փարիզցի հարձակվող Կիլիան Մբապպեին (Ֆրանսիայի հավաքական), երրորդը՝ «Մադրիդի Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային։

Արդյունքում Մեսսին The Best մրցանակաբաշխության ժամանակ 52 միավորով ճանաչվեց տարվա լավագույն խաղացող։ Մբապպեն երկրորդն է՝ 44, Բենզեման՝ 34, իսկ Նեյմարը՝ 9-րդը՝ 13 միավորով։