«Ոչ, շնորհակալություն»․ «Բարսելոնայի» տնօրենը մերժել է առաջարկը

Կատալոնական «Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին մերժել է «Ասթոն Վիլլայում» նմանատիպ պաշտոն զբաղեցնելու առաջարկը: Այս մասին հայտնում է իսպանական Marca-ն։ Ձախողված գործարքի մանրամասները հայտնի չեն։

Ալեմանին իր ներկայիս պաշտոնում է 2021 թվականի մարտից՝ մասնագիտությամբ իրավաբան, նախկինում ծառայել է որպես «Մալյորկայի» նախագահ և նաև եղել է Վալենսիայի գլխավոր տնօրեն 2017-ից 2019 թվականներին։ Նրա գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: Ալեմանին այժմ 59 տարեկան է։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» առաջնությունում իր վերջին խաղում պարտվել է «Ալմերիային», սակայն շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի առաջատարը: