«Բարսելոնան» հետաքրքրված է աշխարհի չեմպիոնի ծառայություններով

Արգենտինացի հարձակվող Յուլիան Ալվարեսը չի կարողանում համաձայնության գալ «Մանչեսթեր Սիթիի» հետ նոր պայմանագրի շուրջ, և կատալոնական «Բարսելոնան», որը հետաքրքրված է Քաթարի աշխարհի առաջնությունում լավ հանդես եկող ֆուտբոլիստի ծառայություններով, փորձում է օգտվել առավելություններից, այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն։ Ճիշտ է, կատալոնացիները շահագրգռված չեն նրան գնելու հարցում, նրանք հակված են խաղացող վարձակալելու բանաձևին:

Հիշեցնենք, որ Ալվարեսը արգենտինական «Ռիվեր Փլեյթի» սան է, իսկ նախորդ տարվանից հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում»: Քաթարում Ալվարեսը չորս գոլ խփեց՝ իր շոշափելի ներդրումն ունենալով թիմի հաղթանակում։