«Թոթենհեմի» երկրպագուները վատ են արտահայտվել «Չելսիի» հանդիպման մրցավարի հասցեին

«Թոթենհեմի» երկրպագուները դժգոհություն են հայտնել «Չելսիի» դեմ հանդիպման մրցավարից։

Պատճառը «Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեխշ և Էմերսոնի հետ կապված դրվագն էր: «Չելսիի» և «Թոթենհեմի» խաղացողների բախման ժամանակ Զիեշը հրել է Էմերսոնի ուսին և հարվածել նրա դեմքին։

Գլխավոր մրցավար Ստյուարտ Էթվելը նախ խաղադաշտից հեռացրեց Հակիմիին, բայց հետո VAR-ի օգնությամբ ուսումնասիրեց պահն ու չեղարկեց հեռացումը` դեղին քարտ ցույց տալով «Չելսիի» խաղացողին։

«Դու պիտանի չես մրցավարության համար», – վանկարկել են «Թոթենհեմի» երկրպագուները մրցավարի հասցեին: