ԱՊԼ-ի երեք ակումբներ ցանկանում են գնել Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին

Սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կարող է այս աՊրեմիեր լիգայի երեք ակումբներ 40 միլիոն եվրո են առաջարկում «Լացիոյի» կիսապաշտպան Միլինկովիչ-Սավիչի համարմառ հեռանալ «Լացիոյից»:

Ինչպես հայտնում է CalcioMercato-ն, ֆուտբոլիստի գործակալն առաջարկներ է ստացել «Արսենալից», «Նյուքասլից» և «Վեսթ Հեմից», որոնք պատրաստ են 28-ամյա ֆուտբոլիստի համար վճարել մոտ 40 միլիոն եվրո։

Միլինկովիչ-Սավիչի պայմանագիրը «Լացիոյի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Լացիոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 30 խաղում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։