ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ. «Նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

ՊՍԺ-ի նախկին հարձակվող Պեդրո Պաուլետան խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին:

«Այս պահին նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Նա լիովին արժանի է ՊՍԺ-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն լինելուն, և հուսով եմ, որ նա դեռ երկար տարիներ կշարունակի գոլեր խփել թիմի համար:

Կիլիանն ունակ է գերազանցել երևակայելի ամեն ռեկորդ ու գնալ նույն ճանապարհով, ինչ Ռոնալդուն ու Մեսսին, դրանում կասկած չկա։ Նա պարզապես ֆենոմեն է», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sports-ը: