Անտոնիո Կասանո. «Ժոզե Մոուրինյոն պետք է աշխատանքի անցնի ԱՊԼ-ում»

«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն բարձր է գնահատել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ Պրեմիեր Լիգա հնարավոր տեղափոխությունը։ Նախկին ֆուտբոլիստը նշել է ակումբ, որտեղ կարող է գնալ պորտուգալացի մարզիչը։

«Ես վստահ եմ մի բանում՝ Մոուրինյոն կվերադառնա Պրեմիեր Լիգա, նույնիսկ եթե նա առաջարկ ունենա սովորական թիմից, այլ ոչ թե բարձրակարգ ակումբից։

Նա պատրաստ է հեռանալ։ Իմ կարծիքով, նա կարող է վերադառնալ միայն «Չելսի»։ Նա չի վերադառնա «Ինտեր»,- Կասանոյի խոսքերը մեջբերում է ITASportPress-ը։