Յուրի Տիելեմանսը՝ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում

Բելգիայի հավաքականի և «Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիելեմանսը կարող է ԱՊԼ-ն փոխել Իսպանիայի առաջնությունով։

Ինչպես հայտնում է Fichajes-ը, 25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում կատալոնական «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբը նախատեսում է ֆուտբոլիստին գնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, այդ ժամանակ Տիելեմանսը կունենա ազատ գործակալի կարգավիճակ։

Նշենք, որ կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։