Մադրիդի «Ատլետիկոն» լուրջ փոխանակում է նախապատրաստում «Յուվենտուսի» հետ

Մադրիդի «Ատլետիկոն» ծրագրում է «Յուվենտուսին» առաջարկել կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլի ծառայությունները՝ իտալական թիմի պաշտպան Գլեյսոն Բրեմերի դիմաց, հայտնում է Calciomercatoweb-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսի» ղեկավարները երկար ժամանակ հետևել են Դե Պոլին և հիացած են նրա խաղով։

Այս մրցաշրջանում 28-ամյա արգենտինացին Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա բրազիլացին «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ:

Երկու ֆուտբոլիստների արժեքը ըստ Transfermarkt-ի գնահատվում է 40 միլիոն եվրո։