Մադրիդի «Ատլետիկոյի» Twitter-ը մեկնաբանել է Անխել Կորեայի հեռացումը «Ռեալի» դեմ դերբիում (1:1):
Արտագնա հանդիպման 64-րդ րոպեին, երբ «Ատլետիկոն» պատրաստվում էր գնդակը խաղադաշտ մտցնել եզրագծից, կիսապաշտպան Կորեան արմունկով հարվածեց «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի կրծքին։ Մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն անմիջապես կարմիր քարտ ցույց տվեց հարձակվողին։
«Բեռնաբեուում ոչ մի նոր բան չկա», – գրել է «Ատլետիկոն»: