«Մադրիդի Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ամփոփել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հանդիպումը

«Մադրիդի Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ամփոփել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հանդիպումը (1:1)։

«Լա Լիգայում իրավիճակը բարդ է։ Դժվար էր խաղից առաջ և էլ ավելի բարդացավ դրանից հետո։ Բայց մենք պատրաստվում ենք պայքարել մինչև վերջին տուրը։

Մեզ պակասում էր ավելի շատ հոգեբանական թարմություն, քան ֆիզիկական։ Հատկապես, երբ մենք սկսեցինք խաղալ քանակական առավելությամբ։ Դրանից հետո մեզանից 10 րոպե պահանջվեց վերակառուցվելու համար:

Առաջին խաղակեսում մենք լավ էինք տիրում գնդակին, բայց ինտենսիվությունը ցածր էր։ Եվ հետո մենք չօգտվեցինք մեր թվային առավելությունից»,- ասել է Անչելոտին DAZN-ին տված հարցազրույցում։