Միկել Արտետա. «Այսօր մենք հիանալի էինք պաշտպանվում»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ԱՊԼ-ի 25-րդ տուրի խաղում «Լեսթերի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0).

«Մենք տիրում էինք հանդիպման գրեթե սկզբից մինչև վերջ։ Մեր խաղը, ազատ տարածության մեր ըմբռնումը հիանալի էր: Պետք է շատ ավելի շատ պահեր ստեղծեինք ու ավելի շատ գոլեր խփեինք։

Այսօր պաշտպանությունում մենք հիանալի էինք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։