Հայտնի է Եվրոպա Լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը

Անխել դի Մարիան ճանաչվել է Եվրոպա Լիգայի շաբաթվա լավագույն խաղացող։

«Յուվենտուսի» կիսապաշտպանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Նանտի» հետ խաղում (3:0): Արգենտինացին առաջ է անցել Ֆլորիան Վիրցից, Անատոլի Տրուբինից և Յոսիպ Յուրանովիչից։

«Անդերլեխտի» դարպասապահ Բարտ Վերբրյուգենը դարձել է Կոնֆերենցիաների Լիգայի շաբաթվա լավագույն խաղացող: