Լևանդովսկին քննադատել է Ֆաթիին

Ռոբերտ Լևանդովսկին Եվրոպա Լիգայից դուրս մնալուց հետո խոսել է Անսու Ֆաթիի մասին:

«Բարսելոնայի» հարձակվողը դժգոհ էր այն փաստից, որ իսպանացին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման վերջում (1:2) փակեց Ֆերան Տորեսի փոխանցումը՝ թույլ չտալով լեհին գլխով հարվածել շատ լավ դիրքից։ Նման իրավիճակ եղավ փետրվարի 1-ին «Բետիսի» հետ խաղում (2:1):

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի ժամանակ Լևանդովսկին իր դժգոհությունն է հայտնել Անսուի գործողություններից Տորեսի և Ժորդի Ալբայի հետ։

Ինչպես հայտնում է As-ը, հանդիպումից հետո Ռոբերտն անձամբ է դժգոհել իր թիմակցից հանդերձարանում։ Հարձակվողը հանգիստ և առանց ծաղրի բացատրել է Ֆաթիին, որ նա արդեն երկու անգամ իրեն գոլից զրկել է։ Լևանդովսկին հորդորել է խաղընկերոջը ուշադիր գնահատել իրավիճակը տուգանային հրապարակում և ամեն գնով չփորձել գոլ խփել, քանի որ դա կարող է վնասել թիմին։

Անսուն ներողություն է խնդրել՝ վստահեցնելով Լևանդովսկուն, որ իրեն չի տեսել։ Վինգերը խոստովանել է, որ իր հարվածը շատ անհաջող էր։