Չավին պատասխանել է Կառլ-Հայնց Ռումենիգեին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին արձագանքել է Կառլ-Հայնց Ռումենիգեի խոսքերին։

«Բավարիայի» նախկին գործադիր տնօրենն ասել է, որ միշտ տարօրինակ զգացում է ունեցել մրցավարության նկատմամբ, երբ «Բավարիան» խաղում էր Իսպանիայում:

«Ես հարգում եմ ցանկացած կարծիք, այդ թվում՝ Ռումենիգեինը, բայց երբեք չեմ զգացել, որ մրցավարներն օգնեն ինձ նվաճել գավաթներ: Ոչ Իսպանիայում, ոչ Եվրոպայում: Դա միանշանակ է»,- ասել է Չավին։