Մադրիդի «Ռեալն» ու «Արսենալը» կպայքարեն «Ատալանտայի» հարձակվողի համար

«Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը գրավել է Մադրիդի «Ռեալի» և «Արսենալի» ուշադրությունը, հայտնում է La Repubblica-ն։

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը երկարաժամկետ փոխարինող է փնտրում հարձակվող Կարիմ Բենզեմային։ Անգլիական թիմը նախատեսում է ուժեղացնել հարձակման գիծը, որպեսզի հույսը դնի ոչ միայն հարձակվող Գաբրիել Ժեզուսի վրա։

Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա հարձակվողն իտալական ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո: