«Կվարադոնա» անունով «նոր Մարադոնան»

Խվիչա Կվարացխելիան խոսել է «Նապոլիի» երկրպագուների կողմից իրեն տրված «Կվարադոնա» մականվան մասին։

«Սկզբում դա անհավանական էր թվում, քանի որ իմ անունը ասոցացվում էր ֆուտբոլի լեգենդի հետ: Ես ընդհանրապես չէի սպասում, բայց դա ինձ մեծ զարկ տվեց:

Ես չգիտեի, թե ինչպես արձագանքել սրան: Ասել շնորհակալություն կամ այլ բան անել: Կամաց-կամաց ընտելանում եմ դրան ու պետք է ասեմ, որ շատ ուրախ եմ, որ ինձ համեմատում են նման խաղացողի հետ։ Դա անհավանական է:

Ամենից շատ ինձ զարմացրեց, որ մարդիկ այստեղ ապրում են ֆուտբոլով: Ես այնքան էլ հաճախ դուրս չեմ գալիս, բայց երբ դուրս եմ գալիս և նստում մեքենան, տեսնում եմ, որ այս քաղաքն ապրում է ֆուտբոլով։ Նրանք սիրում են ֆուտբոլը և պարզապես կուռք են դարձնում Մարադոնային։

Մարադոնան ամենուր է, ուր նայես։ Այն պատկերված է տաքսու հետևի ապակիների վրա։ Նա Աստված է։ Տեղացիները սիրում են ֆուտբոլը և շնչում են այն»,- ասել է «Նապոլիի» կիսապաշտպանը։

Վրացի վինգերը «Նապոլիի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 12 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։