Սպարտակի նախկին մարզիչը համոզված է, որ ռուս ֆուտբոլիստը կարող է խաղալ «Բարսելոնայում»

Ռաուլ Ռիանչոն կարծում է, որ Ալեքսանդր Գոլովինը կարող է խաղալ Լա Լիգայում։

«Ֆրանսիայի առաջնությունում մեծ մրցակցություն կա: Այնտեղ միշտ շատ երիտասարդ տաղանդներ կան։ Այն, որ Գոլովինը դարձել է այդքան կարևոր ֆուտբոլիստ «Մոնակոյի» համար, խոսում է մրցակցությունից հետ չմնալու նրա ունակության մասին: Ալեքսանդրին կարելի է անվանել բարձրակարգ ֆուտբոլիստ։ Կարծում եմ՝ շատ սկաուտներ ուշադիր հետևում են նրան։

Կարո՞ղ է Գոլովինը խաղալ Լա լիգայում. Այո՛, նա պատրաստ է խաղալ Իսպանիայի առաջնությունում։ Նրան կհամապատասխանեին «Բետիսը», «Ռեալ Սոսյեդադը» և «Բարսելոնան», – ասել է «Սպարտակի» նախկին մարզիչը: