Կյանքից հեռացել է Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը

Մահացել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ամանսիոն։

Իսպանացին կյանքից հեռացել է 83 տարեկանում։ Մադրիդյան թիմում հանդես է եկել 1962-1976 թվականներին, Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 344 հանդիպում: Նա «Ռեալը» կազմում 9 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել Եվրոպայի Չեմպիոնների գավաթը, երեք անգամ դարձել Իսպանիայի գավաթակիր, իսկ 1984-1985 թվականներին գլխավորել է Մադրիդի «Ռեալը»։

2022 թվականի հոկտեմբերից Ամանսիոն զբաղեցնում էր Մադրիդի «Ռեալի» պատվավոր նախագահի պաշտոնը։