Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվել է սեփական տուն

Կրիշտիանու Ռոնալդուն Էր-Ռիադի հյուրանոցից տեղափոխվել է սեփական տուն։

Այս մրցաշրջանում Սաուդյան Արաբիա ժամանած «Ալ-Նասրի» 38-ամյա խաղացողը հանգրվանել է Four Seasons Kingdom Center երկնաքեր հյուրանոցում։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի մայրը նրա մոտ է եկել Պորտուգալիայից։

Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ է Ռոնալդուն տեղափոխվել ընտանիքի հետ։ Ենթադրվում է, որ նրա նոր տունը գտնվում է բացառիկ համալիրում, որն ունի բարձրագույն անվտանգություն իր և իր ընտանիքի համար և հեշտ մուտք դեպի խանութներ, ռեստորաններ, մարզասրահներ և այլ հարմարություններ: Ռոնալդուի պայմանագիրն «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Ազգային առաջնությունում նոր ակումբի կազմում անցկացրած 4 հանդիպումներում նա «գոլ + փոխանցում» համակարգով վաստակել է 7 (5 գոլ + 2 գոլային փոխանցում) միավոր։