Կարիմ Բենզեման վստահ չէ, թե արդյոք ապագա ունի Մադրիդի «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կասկածում է, որ ապագա ունի «Սանտյագո Բեռնաբեուում», հայտնում է Relevo-ն:

Ֆուտբոլիստը դեռ չի երկարաձգել պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։ Պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բենզեման արդեն երկարաձգել է պայմանագիրը մինչև 2024 թվականի ամառ, սակայն այս տեղեկությունը չի հաստատվել։

Այս մրցաշրջանում ֆրանսիացին Լա Լիգայում 11 գոլ է խփել, սակայն վնասվածքների պատճառով բաց է թողել 12 հանդիպում բոլոր մրցաշարերում: