Ֆեդերիկո Վալվերդեն` մանչեսթրյան գրանդի ուշադրության կենտրոնում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունը ցանկանում է օգտվել այն հանգամանքից, որ 24-ամյա ուրուգվայցին աշխարհի առաջնությունից հետո լավագույն մարզավիճակում չէ, և ֆուտբոլիստի գինը իջեցնել մինչև 65 միլիոն եվրո։

Նշվում է, որ եթե անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը տեղափոխվի «Ռեալ», ապա Վալվերդեն ամենայն հավանականությամբ կլքի իսպանական թիմը։

Transfermarkt-ը Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 100 միլիոն եվրո։