Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով հետաքրքրվում է իսպանական գրանդը

Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով։

Ինչպես հայտնում է As-ը, չնայած մեծ պահանջարկին՝ նեապոլցիները բացառում են վրացի ֆուտբոլիստին հաջորդ ամառ վաճառելու տարբերակը, իսկ ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը, ով ֆուտբոլիստին գնահատում է 150 միլիոն եվրո,սակայն նույնիսկ չի ցանկանում քննարկել տրանսֆերը։

Եթե ​​«Նապոլիի» աստղերից մեկը դեռ պետք է վաճառվի, ապա, ամենայն հավանականությամբ, կլինի լավագույն ռմբարկու Վիկտոր Օսիմհենը։

Խվիչայի հետ Ա Սերիայի առաջատարը մտադիր է երկարաձգել պայմանագիրը ևս մեկ-երկու տարով։ Այս մրցաշրջանում վրացին խփել է 12 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում։