Յուլիան Նագելսման․ «Սա կատակ է, ի՞նչ է նա փորձում անել»

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում Յուլիան Նագելսմանը դժգոհ է մնացել մրցավարությունից։

Բունդեսլիգայի 21-րդ տուրի հանդիպումից հետո, որն ավարտվեց մյունխենցիների պարտությամբ 2:3 հաշվով, «Բավարիայի» մարզիչը գվազեց դեպի մրցավարը՝ ասելով․ «Սա կատակ է, ի՞նչ է նա փորձում անել»:

Հիշեցնենք, որ հանդիպման գլխավոր մրցավարն էր Տոբիաս Ուելցը։ 8-րդ րոպեին «Բավարիայի» վերջին հույսի վրա կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Դայո Ուպամեկանոն: