Գրեհեմ Փոթեր․ «Ես չեմ կարողանում հավատալ, որ մենք գոլ չխփեցինք»

Գրեհեմ Փոթերը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայում «Սաութհեմփթոնից» կրած պարտությունը (0:1)։

«Կարծում եմ՝ առաջին խաղակեսում մենք մեր հնարավորություններից ցածր խաղացինք։ Արդյունքում մենք պատժվեցինք Ուորդ-Փրաուզից, նա լավագույնն էր դաշտում։ Առաջին խաղակեսում մեր խաղամակարդակը այնքան էլ լավը չէր։ Պետք է արժանին  մատուցել «Սաութհեմփթոնին», նրանք լավ խաղացին։

Երկրորդ խաղակեսում մենք ճնշում էինք գործադրում, բայց ունեինք գոլային պահեր, որոնք պետք է վերածվեին գոլերի:

Մենք պետք է ավելի լավ գործենք, քան առաջին խաղակեսում, և ես պատասխանատվություն եմ կրում դրա համար: Երկրորդ խաղակեսում մի քանի լավ հնարավորություններ ունեինք: Եվ ես չեմ կարողանում հավատալ, որ մենք գոլ չխփեցինք»,- ասել է «Չելսիի» մարզիչը: