Կառլո Անչելոտտի․ «Այն, ինչ մենք արեցինք երկրորդ խաղակեսում, կարելի էր անել առաջինում»

Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Լա Լիգայում «Օսասունայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0)։

«Այն, ինչ մենք արեցինք երկրորդ խաղակեսում, կարելի էր անել առաջինում: Բայց ինձ շատ դուր եկավ թիմի համախմբվածությունը։

Ստացվեց պինդ խաղ, կարևոր էր հաղթել այն, որպեսզի մնանք Լա Լիգայի համար պայքարում, ուստի մենք ուրախ հեռանում ենք մարզադաշտից»,- ասել է Մադրիդի «Ռեալի» մարզիչը։