Թոմաս Մյուլլերը խաղերի քանակով հավասարվեց լեգենդար դարպասապահին

«Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը Բունդեսլիգայի շրջանակներում «Բավարիայի» կազմում անցկացրած հանդիպումների քանակով հասավ Օլիվեր Կանին։

21-րդ տուրում «Բավարիան» այժմ մրցում է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ։ Այս խաղը Մյուլլերի համար 429-րդն էր։ Մյունխենցիների կազմում Գերմանիայի առաջնությունում Մյուլլերից և Կանից ավելի շատ խաղացել են միայն Զեպ Մայերը։ Դարպասապահն անցկացրել է 473 հանդիպում։

Նշենք, որ Թոմաս Մյուլլերին 16-րդ րոպեին փոխարինել է պաշտպան Ժոաու Կանսելուն։