ԱՊԼ-ն իր ցավակցությունն է հայտնել Քրիստիան Ացուի մահվան կապակցությամբ

Անգլիայի Պրեմիեր Լիգան իր ցավակցությունն է հայտնել «Հաթայսպորի» կիսապաշտպան Քրիստիան Ացուի մահվան կապակցությամբ։

«Մեզ շատ ցավ է պատճառել այն լուրը, որ Քրիստիան Ացուն մահացել է ավերիչ երկրաշարժից հետո, որը ազդել է Թուրքիայի և Սիրիայի վրա։ Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Քրիստիանի բոլոր ընտանիքներին և ընկերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր տուժել են այս աղետից», – ասված է Պրեմիեր Լիգայի հայտարարության մեջ:

Նշենք, որ ֆուտբոլիստը ԱՊԼ-ում հանդես է եկել «Չելսիում», «Էվերտոնում», «Բորնմութում» և «Նյուքասլում»: