«Բարսելոնայի» ֆուտբոլիստը ապաքինվել է վնասվածքից

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ապաքինվել է վնասվածքից և վերսկսել մարզումները թիմի ընդհանուր խմբում։ Այս մասին սոցիալական ցանցերի միջոցով հայտնել է լրագրող Ժերար Ռոմերոն։

Ֆուտբոլիստը դժվար թե մասնակցի «Կադիսի» դեմ հաջորդ խաղին, որը կկայանա վաղը Իսպանիայի առաջնության շրջանակներում։ Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը լավ հնարավորություն ունի խաղադաշտ վերադառնալու «Օլդ Թրաֆորդում» «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի Լիգայի 1/16-րդ եզրափակչի պատասխան խաղում:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը կոճի վնասվածքի պատճառով բաց է թողել «Բարսելոնայի» վերջին երեք հանդիպումները։