Էրլինգ Հոլանդը արդյունավետ ժամանակներ չի անցկացնում

Էրլինգ Հոլանդն իր վերջին 5 խաղում ընդամենը մեկ գոլ է խփել։

ԱՊԼ-ի 24-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը չկարողացավ գոլի հեղինակ դառնալ «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղում (1-1):

Վերջին 5 հանդիպումներում Հոլանդն ընդամենը մեկ գոլ է խփել Պրեմիեր Լիգայի շրջանակներում՝ «Արսենալի» դեմ խաղում (3:1):

Հիշեցնենք, որ Հոլանդը Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է՝ խփած 26 գոլով։