Գլադբախի «Բորուսիայի» երկրպագուները հատուկ պաստառ էին պատրաստել Յան Զոմերի համար

Մենխենգլադբախի «Բորուսիայի» երկրպագուները հատուկ պաստառ էին պատրաստել թիմի նախկին դարպասապահ Յան Զոմերի համար, ով ափս ձմռանը տեղափոխվեց «Բավարիա»։

Երկրպագուները «Բավարիայի» դեմ խաղում (3:2) բերել էին պաստառ, որի վրա գրված էր․ «8,5 տարի մեծ գործեր, ոչ թե մեծ խոսքեր». Շնորհակալություն, Յա՛ն»։