Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան (CBF) մրցումների կանոններում ռասիզմի համար պատիժներ կմտցնի:
Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան այժմ կպատժի այն թիմերին, որոնց աշխատակիցները կամ երկրպագուները ցուցադրում են ռասիստական վարքագիծ: Կանոնակարգը հաստատվել է բարձրագույն խմբի 20 ակումբների կողմից։ Նոր որոշումն ուժի մեջ կմտնի Բրազիլիայի գավաթի խաղարկությունում, որը կմեկնարկի փետրվարի 22-ին:
Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան աշխարհում առաջին ֆեդերացիան է, որը նման որոշում է կայացրել։
«Ռասիզմի դեմ պայքարը չի կարող հետաձգվել։ Միջոցառումները քննարկվել են տարիներ շարունակ և երբեք գործնականում չեն կիրառվել։ Մենք որոշել ենք ավելի հեռուն գնալ պատիժների առումով և նույնիսկ կարող ենք ակումբին միավորներից զրկել մեր մրցաշարերից մեկում»,- ասել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը:
Ռոդրիգեսը իր առաջնահերթություններից է համարում ֆուտբոլում խտրականության դեմ պայքարը: