Մուդրիկի արդյունքները «Չելսի» տեղափոխվելուց հետո

Միխայիլ Մուդրիկը «Չելսիի» կազմում անցկացրած 4 հանդիպումներում ոչ մի արդյունավետ գործողություն չի կատարել։

Ուկրաինայի հավաքականի 22-ամյա կիսապաշտպանն ընդգրկվել էր «Չելսիի» մեկնարկային կազմում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում (0:1) և փոխարինվել է 71-րդ րոպեին։

Մուդրիկը, ում համար «Չելսին» վճարեց 70+30 միլիոն եվրո, իր նորամուտը Պրեմիեր լիգայում նշեց հունվարի 21-ին՝ փոխարինման դուրս գալով «Լիվերպուլի» դեմ խաղում (0:0):

Այնուհետև նա խաղաց«Ֆուլհեմի» (0:0) և «Վեսթ Հեմի» (1:1) դեմ խաղերում: Չորս խաղում նա գոլ չի խփել և օգտակար գործողություններով չի օգնել խաղընկերներին: