«Մանչեսթեր Յունայթեդը» կորոշի Մեյսոն Գրինվուդի ապագան թիմում

«Մանչեսթեր Յունայթեդը» տղամարդկանց և կանանց թիմերի խաղացողների հետ կքննարկի Մեյսոն Գրինվուդի իրավիճակը։

Անցյալ հունվարին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանին մեղադրանք է առաջադրվել իր նախկին ընկերուհու՝ Հարիետ Ռոբսոնի նկատմամբ բռնաբարության և հարձակման փորձի մեջ: Ավելի ուշ մեղադրանքները հանվեցին, սակայն ակումբը ներքին հետաքննություն հայտարարեց: Գրինվուդը կհեռացվի թիմի խաղերից և մարզումներից մինչև դրա ավարտը:

Ինչպես հայտնում է ESPN-ը, Գրինվուդին թիմ վերադարձնել-չվերադարձնելու որոշում կայացնելիս հաշվի կառնվի տղամարդկանց ու կանանց թիմերի խաղացողների կարծիքը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբի շատ աշխատակիցներ չեն ցանկանում, որպեսզի Գրինվուդը շարունակի հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Նրա՝ թիմ վերադառնալուն դեմ են նաև կանանց թիմի ֆուտբոլիստները։