Պեպ Գվարդիոլան հակառեկորդ է գրանցել

«Մանչեսթեր Սիթին» «Արսենալի» դեմ խաղում գնդակին տիրել է խաղաժամանակի 36 տոկոսում։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը այս խաղում ցույց տվեց գնդակին տիրելու ամենացածր տոկոսը իր ողջ մարզչական կարիերայում։ «Սիթին» նաև Գվարդիոլայի գլխավորությամբ նվազագույն փոխանցումների ճշգրտություն է ունեցել Պրեմիեր լիգայի խաղում՝ 72,8%՝ 219 հաջող փոխանցումների դեպքում:

«Մանչեսթեր Սիթին» 3-1 հաշվով հաղթեց «Արսենալին»: Թիմերը միավորներով հավասարվել են մրցաշարային աղյուսակում, սակայն «Արսենալը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել։