Արտետա․ «Ես ավելի շատ եմ հավատում տիտղոսին, քան խաղից առաջ»

Միկել Արտետան մեկնաբանել է «Արսենալի» պարտությունը «Մանչեսթեր Սիթիից».

Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի հետաձգված խաղում լոնդոնցիները սեփական հարկի տակ պարտվեցին մանչեսթերյան ակումբին (1:3):

«Դա մեծ կռիվ էր, մենամարտ, որտեղ մենք զգում էինք, երբ երկրորդ գոլը բաց թողեցինք։ Կարող էինք հաղթել «Մանչեսթեր Սիթիին», բայց մենք երեք գոլ բաց թողեցինք, ու խաղն ավարտվեց։

Այս մակարդակում որոշակի սխալներ չենք կարող թույլ տալ։ Բայց միևնույն ժամանակ մեր թիմը նշաձողը շատ բարձր դրեց։

Մրցակիցը խաղում էր երկար փոխանցումներով, իսկ մեզ համար դժվար էր։ Մենք չկարողացանք բավական լավ կարդալ պահերը, և դրա համար պատժվեցինք»,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչը։

Նա խոսեց նաեւ չեմպիոնական մրցավազքի մասին.

«Ես ավելի շատ եմ հավատում տիտղոսին, քան խաղից առաջ՝ շնորհիվ թիմի խաղի ու «Սիթիի» դեմ ցուցադրած մակարդակի։

Մրցակիցը ցանկանում էր այլ կերպ խաղալ, քան մենք: Տարբերությունը տուգանային հրապարակում խաղի մեջ էր։ Նրանք երեք պահ ունեցան, և նրանք իրացրին դրանք։ Մենք հնարավորություններ ունեինք, բայց գոլ չխփեցինք։

Մենք դեռ կարող ենք տիտղոսը նվաճել։ Խաղացողները դեռ հավատում են դրան, ես զգում եմ: Նրանք զգում են, որ կարող են»,- հավելել է Արտետան: