Հոլանդին ընդամենը 22 խաղ էր պետք թիմի պատմական ռեկորդին հասնելու համար

Էրլինգ Հոլանդը հավասարվեց Կուն Ագուերոյին«Մանչեսթեր Սիթիի» կազմում Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով:

«Արսենալի» հետ խաղում (3:1) նորվեգացին ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 26-րդ գոլը՝ կրկնելով մեկ մրցաշրջանում գոլերի քանակով ակումբի ռեկորդը։ Ռեկորդը պատկանում էր Սերխիո Ագուերոյին, ով դա արել է 2014/15 մրցաշրջանում։ Այդ նշակետին հասնելու համար Հոլանդից պահանջվեց ընդամնեը 22 խաղ: