Սեբաստիան Կել. «Մենք կփորձենք որքան հնարավոր է երկար պահել թիմում Ջուդ Բելինգհեմին»

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Սեբաստիան Կելը հայտարարել է, որ ղեկավարությունը կփորձի թիմում պահել կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին:

«Նոր փոփոխություններ չեն եղել: Մենք պետք է մի քիչ ավելի համբերատար լինենք: Իհարկե, մենք կփորձենք որքան հնարավոր է երկար պահել Բելինգհեմին «Բորուսիայում», քանի որ նա մեզ համար անհավանական կարևոր ֆուտբոլիստ է»,- Կելի խոսքերն է մեջբերում RNBVB-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Չելսին», «Ռեալը», ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին»։

Ընթացիկ մրցաշրջանում անգլիացի կիսապաշտպանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: