Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն խոստովանել է, որ կարող էր հայտնվել «Բարսելոնայում»։
Ինչպես հայտնում է Goal-ը, Ռոդրիգոյի ասել է, որ մինչ մադրիդյան ակումբի առաջարկը նա արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։ Չէի սպասում, որ «Ռեալը» նույնպես կկանչի, սարսափելի էր որոշում կայացնելը, բայց ավելի ուշ հասկացա, որ դա իմ կյանքի լավագույն պահերից մեկն էր,- ասել է բրազիլացին։
Հիշեցնենք, որ 22-ամյա Ռոդրիգոն «սերուցքայինների» գույները պաշտպանում է 2019 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում 32 խաղում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։