Բալդեն Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստին անվանել է իր կարիերայի ամենադժվար մրցակիցը

«Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեն վերհիշել է Մադրիդի «Ռեալի» դեմ կայացած խաղը:

«Ամենադժվար մրցակիցը, ում ես երբևէ հանդիպել եմ: Կարծում եմ՝ դա Ֆեդե Վալվերդեն է, «Ռեալի» դեմ մեր առաջին խաղում, երբ ես խաղադաշտ դուրս եկա, ես ստիպված էի տանջվել նրանց դեմ»,- Բալդեյի խոսքերը մեջբերում է Goal-ը: