Յուրգեն Կլոպ. «Ես չեմ կարող և չեմ հեռանա»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ ակումբից։

«Եթե մարդիկ հավատան ինձ, ապա մենք կհաղթահարենք այդ դժվարությունները։ Թիմը կրկին վառ ֆուտբոլ է ցուցադրելու:

Ես չեմ կարող և չեմ հեռանա: Ես չափազանց շատ եմ պարտական ​​այս թիմին և պատասխանատվություն ունեմ երկրպագուների առաջ: Մենք դժվար ժամանակաշրջան ենք ապրում, բայց մի կորցնենք մեր ուժերի հանդեպ հավատը»,- մարզչի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: