Յուլիան Նագելսմանը «Բավարիա» – ՊՍԺ հանդիպումից առաջ կիսվել է իր սպասելիքներով.
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի թիմերի առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 14-ին։
«Վաղը մենք պետք է թույլ չտանք, որ գնդակը հասնի Մեսսիին, Նեյմարին և Մբապպեին:
ՊՍԺ-ն ունի նաև արագ եզրային պաշտպաններ և այլ տաղանդավոր ֆուտբոլիստներ:
Բայց ՊՍԺ-ն նույնպես մտածում է, թե ինչպես կանգնեցնել մեր ֆուտբոլիստներին: Ամեն ինչ կորոշի խաղի օրը։
Մենք բոլորս ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների Լիգան. Բունդեսլիգայի տիտղոսը շատ կարևոր է, բայց ԶԼՄ-ները դա առանձնապես չեն կարևորում։
Այնպես որ Չեմպիոնների Լիգան շատ կարեւոր է ակումբի եւ ինձ համար»,- ասել է մյունխենցիների մարզիչը: