ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, նոր հանդիպում կունենա փարիզյան ակումբի ղեկավարության հետ։
Նա կքննարկի նոր հնարավոր պայմանագրի տևողությունը և ֆուտբոլիստի աշխատավարձը, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն։
35-ամյա հարձակվողը կցանկանար մնալ Ֆրանսիայի հավաքականում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսիի որոշումը դեռ վերջնական չէ։
ՊՍԺ-ի գործող պայմանագիրը ֆուտբոլիստի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը:
Այս մրցաշրջանում Լիոնել Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 15 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։