«Չելսիի» ղեկավարները կողմնորոշվել են Գրեհեմ Փոթերի ապագայի հարցում

«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը կշարունակի աշխատել լոնդոնյան ակումբում՝ չնայած թիմի ցուցադրած  վատ արդյունքներին, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը իր սոցիալական ցանցերում։

Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» ղեկավարությունը վստահ է Փոթերի մարզչական որակների վրա։

Նշվում է, որ մարզիչը երաշխիք է պահանջել, որ իրեն ժամանակ կտրվի իսկ ղեկավարները համաձայն են ընդառաջել նրան։

Փոթերը «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի սեպտեմբերին՝ փոխարինելով Թոմաս Տուխելին։