«Չելսին» պատրաստվում է դարպասապահ ձեռք բերել

«Բրենթֆորդի» դարպասապահ Դեյվիդ Ռայան հայտնվել է «Չելսիի» ուշադրության կենտրոնում, հայտնում է The Telegraph-ը:

Լոնդոնյան ակումբը ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր կնքել իսպանացի դարպասապահի հետ։ Նրան հավակնում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Թոթենհեմը»:

Դարպասապահի պայմանագիրը «Բրենտֆորդի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ակումբն արդեն առաջարկել է դարպասապահին երկարաձգել պայմանագիրը, սակայն մերժում է ստացել։

27-ամյա Ռայան այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում՝ «Բրենթֆորդի» կազմում բաց թողնելով 30 գոլ։