«Բավարիան» բարձրացրել է Կինգսլի Կոմանի տրանսֆերային արժեքը

Մյունխենի «Բավարիան» բարձրացրել է վինգեր Կինգսլի Կոմանի գինը՝ կապված Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության հետ, հայտնում է Calciomercato-ն։ Գերմանական ակումբը ֆուտբոլիստի համար պահանջում է 100 միլիոն եվրո։

Հաղորդվում էր, որ «Բավարիան» իր հերթին չի շտապում բաժանվել ֆուտբոլիստից և պատրաստ է նրան բաց թողնել լուրջ առաջարկով։

Այս մրցաշրջանում ֆրանսիացի վինգերը «Բավարիայի» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։