Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը կարիերան կարող է շարունակել Սաուդյան Արաբիայում կամ ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է Marca-ն:

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ որոշումը կկայացվի ՉԼ-ի 2022/23 խաղարկության 1/8-րդ եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ խաղից հետո:

Հեռանալու պարագայում Ռամոսը կարող է տեղափոխվել սաուդարաբական «Ալ-Նասր» ակումբ, որտեղ հանդես է գալիս նրա նախկին ակումբակից Կրիշտիանու Ռոնալդուն:

Կարիերան շարունակելու տարբերակներից մեկը նաև ՄԼՍ-ի ակումբներից մեկն է:

Նշենք, որ 36-ամյա իսպանացու պայմանագիրն ավարտվում է այս ամառ: