Ժորդի Ալբա. «Ես մտադիր եմ մնալ «Բարսելոնայում» և օգնել թիմին»

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան ասել է, որ պատրաստ է աշխատավարձի կրճատման՝ կատալոնական ակումբում մնալու համար:

«Ես մտադիր եմ մնալ «Բարսելոնայում» և օգնել թիմին: Սա իմ առաջնահերթությունն է։

Եs նույնիսկ կհամաձայնեմ կրճատել աշխատավարձս: Երբ զգամ, որ այլևս չեմ կարող օգուտ բերել «Բարսելոնային», ես առաջինը կխնդրեմ բաց թողնել ինձ»,-ասել է Ալբան:

33-ամյա իսպանացու գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։