Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսն ամռանը պետք է որոշի, թե արդյոք նոր պայմանագիր կկնքի թիմի հետ, հայտնում է լրագրող Թոմաս Գոնսալեսը։
Աղբյուրի համաձայն՝ գերմանացի կիսապաշտպանը խնդրել է թիմի ղեկավարությանը նոր պայմանագրի վերաբերյալ որոշումը հետաձգել մինչև ամառ։
Նշենք, որ 33-ամյա կիսապաշտպանը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից։ Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Կրոսը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։